ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ չեն կարողանում գազի կաթսա միացնել. Դավթաշենի թաղամասերից մեկում բնակիչները զրկված են ջրից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 7/24 հասցեում երկար ժամանակ է ջրի հետ կապված խնդիրներ կան: Վեոլիա ջուրը տարածքում պլանային կամ վթարային ջրանջատում չունի, սակայն ծորակից մի «մազաչափ» ջուր է գալիս։
Մեզ են դիմել շենքի 5-րդ հարկի բնակիչները և ուղարկել տեսանյութեր:
«Արդեն մոտ 10 ամիս է մենք ջուր չունենք: Մարդիկ չեն կարողանում գազի կաթսա կամ լվացի մեքենա միացնել: Ջրի նապոռը (ճնշումը) չի բավարարում»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչը:
Նրա խոսքով, գնացել են Դավթաշեն վարչական շրջանի Վեոլիա ջրի իրենց մասնաճյուղ: Մասնագետներ են եկել, ինչ որ բան արել, որից հետո մի քանի օր ջուրը եղել է նորմալ, հետո էլի նույն պատմությունն է: Վեոլիա ջուրը բնակիչներին ոչ մի հստակ բան չի ասում, իսկ թեժ գծին ահազանգերը մնում են անպատասխան:
Հավելենք, որ քանի որ այսօր կիրակի է, ոչ աշխատանքային օր, վաղն Auroranews-ը գրավոր կդիմի Վեոլիա ջրին, հասկանալու համար, թե ինչու մարդիկ ջուր չունեն, այն դեպքում երբ վճարում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵԱՆՅՈՒԹ․ «Ես այնտեղ չեմ եղել»․ մանրամասներ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունից
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի
ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։ «Ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում հազարավոր փարիզցիներ հավաքվել են հրապարակում՝ ի պաշտպանություն Պաղեստինի
Ֆրանսիայում հազարավոր փարիզցիներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, չնայած իշխանություն...