Պարզվել է, թե Թուրքիան երբ կվավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը․ ԶԼՄ
Շվեդիայի կառավարությունն ակնկալում է, որ Թուրքիան մի քանի շաբաթվա ընթացքում կվավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Այս մասին գրում է շվեդական «Expressen» թերթը` հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի կողմից Շվեդիայի հայտի վավերացումը կսկսվի մոտ ժամանակներս, և այն պատրաստ կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»,- մեջբերում է թերթը կառավարական աղբյուրի խոսքը, որի անունը չի նշվում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին հավաստիացրել է, որ Անկարան չի դրժի Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու պայմանավորվածությունը։
Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին։ Ֆինլանդիան ապրիլի 4-ին դարձավ դաշինքի 31-րդ անդամը։
Շվեդիայի հայտը մինչ օրս չի արժանացել Հունգարիայի և Թուրքիայի վերջնական հավանությանը։ Շվեդիան` որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է հայտի վավերացման դիմաց նպաստել Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու գործընթացի ակտիվացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...