Կիպրոսում Իսրայելի դեսպանատան մոտ պայթուցիկ սարք է գործարկվել
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան մոտ պայթուցիկ սարք է գործարկվել։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։ Կիպրոսի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ ոչ ոք չի տուժել:
Նրանց տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության շենքից 30 մետր հեռավորության վրա։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ պայթուցիկ նյութերի փորձագետներ։ Բերման են ենթարկվել 17-ից 21 տարեկան 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալման պահին եղել են դեպքի վայրի մոտ կայանված ավտոմեքենայում։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...