ԱՄՆ-ի, Իսրայելի և Կատարի միջև բանակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ 50 պատանդների վերաբերյալ ձախողվել են․ WSJ
ԱՄՆ-ի, Իսրայելի և Կատարի միջև բանակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ՝ 50 պատանդների ազատ արձակման համար, ձախողվել են։ Գործարքի ձախողման պատճառները չեն նշվում։ Գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Ըստ WSJ-ի աղբյուրների՝ Իսրայելի հետ պատերազմի սկզբնական օրերին ՀԱՄԱՍ-ը հրաժարվել էր պատանդների վերաբերյալ բանակցություններից։
Ավելի ուշ, ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ, կողմերը սկսել են քննարկել գործարքի հնարավոր պայմանները, այդ թվում՝ ժամանակավոր զինադադար, Գազայի հատված ջրի մատակարարման վերականգնում և մարդասիրական օգնության ավելացում։
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երկու պատանդների՝ ԱՄՆ քաղաքացիներ Ջուդիթ և Նատալի Ռաանաններին։ Գրոհայինների ռազմական թեւը բացատրել է, որ որոշումը կայացվել է «մարդասիրական նկատառումներով»։ Կատարը միջնորդի դեր է կատարել բանակցություններում։ Հրապարակվել են նաև կադրեր։
ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հայտնել էր, որ պատանդ է պահում ավելի քան 200 իսրայելցիների և մի քանի տասնյակ օտարերկրացիների։
Նմանատիպ հոդվածներ
Որ երկիրը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը․ այն տեղի կունենա վաղը
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Հայաստանի արտգործնախարարների «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի կունենա վաղը Թեհրա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...