Շուտով հրաման կտրվի Գազայի հատվածում ցամաքային գործողության մասին. Իսրայելի ՊՆ ղեկավար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել է, որ շուտով հրաման կտրվի Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Այս մասին նա հայտարարել է Գազայի հետ սահմանին տեղակայված «Գիվատի» բրիգադի զինվորների հետ հանդիպման ժամանակ։
«Հիմա դուք հեռվից եք տեսնում Գազան, շուտով այն կտեսնեք ներսից։ Հրամանը կգա»,- ասել է Գալանտը, ում խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը։ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-մայոր Յարոն Ֆինքելմանը զինվորականներին ասել է, որ ցամաքային գործողությունը կլինի «բարդ, երկար և ինտենսիվ»:
Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատը, ով երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, ABC News-ին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակին հրամայվել է մտնել Գազայի հատված, երբ զինվորականները «պատրաստ լինեն»: