Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանում իրանցի գեներալ Սոլեյմանիի հուշարձանին
Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարված է հասցրել Լիբանանում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուշարձանին, հայտնում է Jerusalem Post-ը։
«Չորեքշաբթի երեկոյան ավիահարված է հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ-Քուդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հուշարձանին, որը գտնվում է Լիբանանի հարավում»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը։ .
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հինգշաբթի երեկոյան իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ ՑԱԽԱԼ–ը «հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» ահաբեկչական օբյեկտներին:
Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են նաեւ Ռոշ Հանիկրայից հյուսիս՝ Նաքուրայի մերձակայքում Իսրայելի ավիահարվածի մասին։
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի ուշ հայտնել է, որ «վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Հեզբոլլահին պատկանող թիրախներին Լիբանանի հետ սահմանի երկայնքով»:
Նշվում է, որ սա պատասխան էր չորեքշաբթի տեղի ունեցած հարձակումներին։
«Խոցված թիրախները ներառում էին դիտակետ, որտեղից հակատանկային հրթիռներ են արձակվել Ռոշ Հանիկրայի ուղղությամբ», - ասել են իսրայելցի զինվորականները:
Նմանատիպ հոդվածներ
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախը՝ Ադրբեջանի տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի. ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագիրը
ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում Ար...
Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ: Այս մասին հայտարա...
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...