Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության զոհերի հիշատակին
Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։
SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պետության բոլոր դրոշները կիջեցվեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև արտերկրում երկրի բոլոր դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։
Egypt Today պարբերականն իր հերթին հայտնում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ Գազայում ալ-Ահլի հիվանդանոցի հարձակման անմեղ զոհերի, ինչպես նաև պաղեստինյան ժողովրդի բոլոր զոհերի հիշատակին։
«Համերաշխության այս ժեստը վերահաստատում է Եգիպտոսի հանձնառությունը Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմանը և անմեղ կյանքերի պաշտպանությանը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին սուգ էր հայտարարել նաև Իրանը։
Նմանատիպ հոդվածներ
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...