Քանի մարդ է մահացել Գազայի հիվանդանոցին հասցված հարվածներից․ պաշտոնական
Գազայի հատվածում հոկտեմբերի 17-ին Ալ-Ահլի հիվանդանոցի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը կազմել է 471 մարդ, ավելի քան 340-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցի վրա իսրայելական հանցավոր օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացված ամենախոշոր և դաժան հարձակման հետևանքով զոհվել է 471 մարդ, 28-ը շարունակում է մնալ ծանր վիճակում, ևս 314-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Գազայի բապտիստական հիվանդանոցին հարվածներ են հասցվել հոկտեմբերի 17-ի երեկոյան։ Հրապարակվել են նաև Գազայի հատվածում հիվանդանոցի վրա ավիահարվածի հետևանքները ներկայացնող կադրեր:
Հավելենք, որ Իսրայելի հարձակումների հետևանքով պաղեստինցիների զոհերի թիվը անցել է 3,4 հազարից, ավելի քան 12 հազար մարդ վիրավորվել է։ Այս տվյալները ներկայացնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր Telegram ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...