Որոշ շրջաններում կտեղա թաց ձյուն․ առաջիկա օրերի եղանակը
Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի և 19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, հոկտեմբերի 20-ի գիշերը՝ 6-10 աստիճանով։
Մարզերում հոկտեմբերի 18-ի ցերեկը, հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ը կլինի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վ:
Արցախում հոկտեմբերի 18-ին և 19-ին սպասվում է անձրև։
[39b512e52c0e5e203dd23a5d6bee1ac1.jpg]
[fcb63f1cab57bfebe16fe5cca6d44183.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Սուրենյանը՝ եղանակային կանխատեսումների մասին
«Վաղվանից կրկին արև և ոսկե աշուն»: Այս մասին սոցցանցում հայտնել է Հիդրոօդերևութաբանոււթյան և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։Հոկտեմբերի24-ի ցե...
Տեղումներ չեն լինի․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ...
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում...