Եթե քաղաքացիները խոչընդոտեն մաքսային աշխատողի գործողություները կարող են ձերբակալվել
Մաքսային կանոնները խախտած քաղաքացիները կարող են ձերբակալվել, եթե խոչընդոտեն մաքսային մարմնի աշխատողի գործողություների իրականացմանը։ Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկեց լրացումներ և փոփոխություններ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում։
Առաջարկվում է փոփոխել մաքսային կանոնների խախտման վարչական ձերբակալման հիմքերը` այն դարձնելով ավելի հստակ ու կիրառելի։
Հարցի հիմնական զեկուցող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ օրենքի փոփոխությամբ հստակ կսահմանվի մաքսային հսկողության գոտիներում վարքագծի կաննոներն, ու խախտումների դեպքում կլինեն պատասխանատվություններ։
«Գործող օրենքով սահմանված է, որ մաքսային կանոնների խախտման արձանագրություն կարող է սահմանվել այն դեպքում , եթե պարզված չէ մարդու ինքնությունը, բայց դա պրակտիկայում գրեթե չհանդիպող դեպք է։ Հետևաբար իրավախախտի վրա վարչական ներգործություն կիրառելը հնարավոր չի լինում»,– ասաց նա։
Ըստ օրենքի փոփոխության` առաջին անգամ կանոները խախտելիս կկիրառվի նախազգուշացում, 6 ամսվա ընթացքում կրկնվելու դեպքում կսահմանվի 200 հազ. դրամ տուգանք։ Իսկ վարչական ձերբակալումը նախկին 3 օրվա փոխարեն կլինի 6 ժամ։
Հանձնաժողովը կողմ քվեարկեց օրենսդրական այս փոփոխություններին։ Նախագիծն ուղարկվեց ՀՀ ԱԺ լիագումար նիստի հաստատմանը։
Նմանատիպ հոդվածներ
Արծվաշենի համայնքապետը՝ Ալիևի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարության մասին
Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝...
Խնդրում եմ, Արցախից տեղահանվածներին վարձով բնակարան կամ տուն տալիս ցածր գին սահմանեք. Մարուքյան
Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք: Ա...
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել...
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր ե...