Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ չկա
Գազայի հատվածում այժմ հրադադարի ռեժիմ չկա, բոլոր մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարին:
«Մենք առաջ ենք շարժվում իրավիճակի գնահատականներում և պատրաստվում ենք շարունակել մարտական գործողությունները», - հայտարարել է նա:
Հագարին հավելել է, որ գիշերվա ընթացքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել՝ նշելով, որ իսրայելական ուժերի շրջանում կորուստներ չեն գրանցվել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը
Իսրայելը ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրի...
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը կադրեր է հրապարակել․ ի՞նչպես են ապացուցում հիվանդանոցի հրթիռակոծության մեջ իրենց անմեղությունը
ՑԱԽԱԼ-ը հրապարակել է տեսագրություն` ապացուցելու համար, որ Գազայի հատվածի Ալ Ահլի հիվանդանոցի հրթիռակոծությունը Իսրա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...