Սպորտ
Կարևոր
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լատվիայի ընտրանու հետ ընտրական խաղից հետո մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ հոկտեմբերի 17-ին ընկերական խաղ է ացկացնելու տեղի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե է մեկնել 21 ֆուտբոլիստ։
Հաշվի առնելով առաջիկա խաղի ընկերական բնույթը` Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ:
Հիշեցնենք` Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում Եվրո-2024-ի ընտրական խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12–ին 0։2 հաշվով պարտվեց Լատվիայի հավաքականին։
Եվրո-2024-ի խմբային ընտրական հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 11-ին։
Այդ օրը Երևանում մեր հավաքականը հյուրընկալելու է Ուելսի ընտրանուն։
Նմանատիպ հոդվածներ
Օլիմպիական խաղերի ծրագրում 5 նոր մարզաձև կընդգրկվի
Ինտերն աշխատում է Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ. ԶԼՄ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
Ավելին Սպորտ բաժնից
Սպերցյանի կարիերայում շրջադարձային փոփոխություն․ անսպասելի տեղափոխություն
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
5.0