Օլիմպիական խաղերի ծրագրում 5 նոր մարզաձև կընդգրկվի

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմն ընդունել է ծրագրում հինգ նոր մարզաձև ներառելու առաջարկը: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Ավելի վաղ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն առաջարկել էր 2028 թ. օլիմպիական ծրագրում ներառել ամերիկյան ֆուտբոլի սահմանափակ շփումներով տարբերակը, սքվոշը, լաքրոսը, բեյսբոլը/սոֆթբոլը և կրիկետը: 

«Մենք 16 նոր մարզաձև ներառելու առաջարկներ էինք ստացել։ Դրանք գնահատվել են երեք չափանիշով՝ արդյոք դրանց համար պահանջվո՞ւմ են նոր օբյեկտներ, քվոտաների ընդլայնում կամ առկա մարզաձևերի փոխարինում: Ընդունվել է միայն մեկ մարզաձև՝ լողափնյա սպրինտ թիավարությունը»,– ավելացրել է Բախը: 


ՄՕԿ նախագահն ընդգծել է, որ կրիկետը կընդգրկվի Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի ծրագրում՝ հաշվի առնելով այս սպորտաձևի հանդեպ աճող հետաքրքրությունը աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ–ում։ 
Լաքրոսը, սոֆթբոլ/բեյսբոլը և կրիկետն արդեն եղել են օլիմպիական խաղերի ծրագրում: Սոֆթբոլ/բեյսբոլը ներկայացվել է օլիմպիական խաղերում 1992–2008 թթ., ինչպես նաև Տոկիոյի վերջին խաղերում, կրիկետը՝ 1900 թ., լաքրոսը՝ 1904 և 1908 թթ.։ 

 

Քաղաքականություն