Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Լատվիայի հետ Եվրոպայի 2024թ.առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում:
Ազգային թիմի մեկնարկային կազմում Ռիգայում խաղադաշտ դուրս կգան Oգնեն Չանչարևիչը, Նաիր Տիկնիզյանը, Ստյոպա Մկրտչյանը, Վարազդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանը, Արտակ Դաշյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդուարդ Սպերցյանը, Տիգրան Բարսեղյանը, Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բալեկյանը:
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա Ռիգայում հոկտեմբերի 12-ին և կմեկնարկի
Երևանի ժամանակով 20:00-ին: Խաղը սպասարկելու է Սլովակիայի մրցավարական բրիգադը ՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ: Նշենք, որ ընտրական փուլի 6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով G խմբում զբաղեցնում է երրորդ տեղը:
[b707da5969201c80c422e1ec41a34150.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյ...
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ ԱԱ-ի եզրափակիչում է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի վարկանիշային առաջնության եզրափակիչ: «Արմենպրե...
Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում, եթե նա նորից վերադառնա Իրան
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է պատիժ՝ մտրակի 99 հարվածի տես...
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն
Հայաստանի ազգային հավաքականը Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» ստադիոնում այսօր ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայ...