Բլինկենը՝ Ադրբեջանի առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստան ներխուժման մասին. Politico
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Թերթը գրում է, որ դրա հետ կապված` Պետդեպարտամենտը կարող է վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու իր երկարաժամկետ մոտեցումը: Թերթը գրում է, որ զրույցի ընթացքում, որը կոնգրեսականների և Բլինկենի միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, օրենսդիրները ճնշում են գործադրել Պետդեպարտամենտի ղեկավարի վրա՝ Բաքվի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 13–ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի բանակցությունների վերսկսմանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա գիտեն: ՌԴ նախագահն ընդգծել է, որ այժմ, իր կարծիքով, դրա հետ կապված խնդիրներ չպետք է լինեն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի Հայաստան ներխուժման մասին տեղեկատվությունը սխալ է. Մեթյու Միլլեր
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոն...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...
Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղ...
Ադրբեջանի հաջորդ թիրախը Հայաստանում գտնվող «անկլավներն» են. Ալեքսանդր Լապշին
Բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը խոսել է Հայաստանին հարվածելու Ադրբեջանի համար ստեղծված հազվագյո...