Միջազգային գործընկերները զարմացած են, թե ինչպես է ՀՀ-ն հոգացել բռնի տեղահանված արցախցիների կարիքները. Փաշինյան
ՀՀ կառավարությունը միջազգային ֆինանսական աջակցության կարիք ունի բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու հարցում, կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա միջազգային գործընկերներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին, որ հոգանք բռնի տեղահանվածների կարիքները: Այս փաստը առանձնահատուկ եմ շեշտադրում, որովհետև, ցավոք, մարդկության պատմությունը միշտ ցույց է տվել, որ նման իրադրություններում չարաշահումները շատ են լինում, ես հատուկ եմ դնում այս հանգամանքը մեր հետագա համագործակցության հիմքում` պրոցեսի թափանցիկություն, հաշվետվողականություն ու հետագծելիություն, որպեսզի ոչ մի դոնորի մոտ երբևէ կասկած չառաջանա, թե գումարն ո՞ւր գնաց, իսկ կասկած առաջանալու դեպքում մեր պետական համապատասխան մարմինները պետք է վերահսկողություն իրականացնեն», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով` ընդդիմախոսներն ու չարախոսներն անընդհատ ընդգծել են, ասել` կառավարությունը կառավարչական հմտություններ չունի, չի կարողանում պրոցեսները կառավարել:
«Պետք է արձանագրեմ, որ միջազգային բոլոր գործընկներներից ստացվող առաջին ազդակը հետևյալն է` ասում են` «մենք զարմացած ենք, թե ինչպես կարող է այդպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված փախստական ու կառավարությունն ի վիճակի լինի նրանց կարճաժամկետ կարիքները հոգալ», իրենք ասում են, թե չեն հիշում նման նախադեպ», - ասաց վարչապետը:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են արցախցիներին աջակցելու հարցում:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և սրտի զարկը վեր...
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս
Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 3...
Այս պահին Եգիպտոս մեկնելը վտանգավո՞ր է. ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանում են
Վերջին օրերին զարգացող պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մտահոգությունների առիթ է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանո...
Երասխում կատարված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ. ՔԿ-ն մանրամասնել է
Նշված դեպքը որևէ կապ չունի պետական խորհրդանիշների անարգման հետ, խոսքը վերաբերում է դրոշներ պատկերող պաստառների վնասմանը:...