Ռուստամ Բաքոյանը դատական նիստին չի ներկայացել․ «Հրապարակ»
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել, և դատարանը նիստը վարել է նրա բացակայությամբ։ Բաքոյանի դեմ հայց է ներկայացրել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, քանի որ Բաքոյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնում, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։ Ղազարյանը դատական հայց է ներկայացրել զրպարտության և վիրավորանքի համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդու նստավայրում՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ ընթացող նիստում դատարանն ապացուցման բեռի բաշխում է կատարել՝ Բաքոյանին պարտավորեցնելով, որ ապացուցի Էդգար Ղազարյանի թմրամոլ լինելը, ինչի մասին նա հայտարարել է ԱԺ նիստում։
Նույն այդ նիստում Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ում դեմ ևս Ղազարյանը դատական հայց է ներկայացրել:
Բացի այդ, Ղազարյանը հաղորդում է ներկայացրել նաև Գլխավոր դատախազություն` ՔՊ-ականները սպառնացել էին ականջը կտրել: Նա վարչական դատարան էլ է դիմել` բողոքարկելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի ընտրությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Ի՞նչու վարչապետը մեկնեց Գրանադա, եթե Ալիևը չէր գալու․ պատասխանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է այն հարցին թե ի՞նչ տվեց Գրանադայում հանդիպումը։ Ի՞նչու վարչապետը մասնակցեց հան...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...