ՆԱՏՕ–ն համաչափ է համարում Իսրայելի պատասխանը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը
ՆԱՏՕ–ն համաչափ է համարում Իսրայելի պատասխանը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը և հույս ունի, որ այն այդպիսին էլ կմնա: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման առաջին օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։
«Իսրայելի պատասխանը համաչափ է, մենք ակնկալում ենք, որ այն կլինի համաչափ: Մենք նաև ակնկալում ենք, որ մինչ հակամարտությունը շարունակվում է, Իսրայելը կանի հնարավոր ամեն բան՝ կանխելու խաղաղ բնակիչների կորուստը: Մենք նաև կոչ ենք անում Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված բոլոր երկրներին և կազմակերպություններին չփորձել օգտվել իրավիճակից, որը կհանգեցնի հակամարտության սրմանը»,- ասել է նա։
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը հակամարտության գոտում՝ կանխելու դրա հետագա սրումը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Իսրայելն արդեն աջակցություն է ստացել ՆԱՏՕ-ի մի քանի երկրներից «հետախուզական եւ այլ տեսակի օգնության տեսքով»։ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Իսրայելը կանի հնարավոր ամեն բան՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...