Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Հայկական կողմը «չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Հանրայինին տված հարցազրույցը։
Կրկնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ արած հայտարարությունը, թե սեպտեմբերի 20-ից հետո խաղաղության հաստատման մեծ հնարավորություններ կան՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել է՝ «ակնկալում ենք, որ Հայաստանը զերծ կմնա միջամտությունից և տարածքային պահանջներից մեր երկրի և այլ հարևանների նկատմամբ»։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց՝ հավելելով՝ Հայաստանն էլ 8 գյուղերի խնդիր ունի։
«Որովհետև նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր գյուղում, Այգեհովիտում, Վազաշենում, Պառավաքար գյուղերում, այլ տարածքներում նույնպես։ Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք դեռևս 2021-ին և ասել ենք՝ եկեք որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք»,- ասել է գործադիրի ղեկավարը։
Պաշտոնական Բաքուն «բացարձակ սուտ» է որակում Փաշինյանը պնդումը, թե Ադրբեջանը հայկական որոշ գյուղեր է գրավել։
«Սրանով Երևանը ցանկանում է արդարացնել ադրբեջանական 8 գյուղերի օկուպացումը։ Հայաստանը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղ», - ասված է հայտարարությունում։
Դելիմիտացիայի հարցում վարչապետը երեկ խոսեց, օրինակ, 1975 թվականի քարտեզները հիմք ընդունելու մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ Հայաստանի կողմից վկայակոչված 1975 թվականի քարտեզ գոյություն չունի։
«Ընդհանուր առմամբ, ըստ փորձի, սահմանազատման գործընթացն իրականացվում է ոչ միայն քարտեզների հիման վրա։ Եվ որպեսզի այդ քարտեզներին հղում կատարվեն, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի վրա՝ ներառյալ երկու երկրների կողմից այս կամ այն ձևով հաստատված: Իր տարածքային հավակնությունների պատճառով Հայաստանը դեռևս չի սահմանազատել իր սահմանները հարևաններից որևէ մեկի հետ, և այն պնդումը, որ սահմանազատումը պետք է իրականացվի միայն մեկ քարտեզի հիման վրա, ինչպես պնդում է Հայաստանը, հակասում է որևէ տրամաբանության», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է անկլավների թեմային։
Նմանատիպ հոդվածներ
«Հուսով ենք՝ այդ դիրքորոշումը կգերակայի». Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարո...
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ․ Բեգլարյան
Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ։ Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՀ նախկին պետ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...