ԱՄՆ-ի ուժերը կբավականացնեն Կիևի, Իսրայելի և Ասիայի համար. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները բավականաչափ ուժեր ունի՝ աջակցելու Ուկրաինային, ինչպես նաև Իսրայելին և դաշնակիցներին Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նա հավելել է, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են յուրաքանչյուր ուղղությամբ աշխատանքներ տանել միաժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա ասել է, որ Իսրայելն իրավունք ունի պատասխանելու ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակմանը, և ԱՄՆ-ն կապահովի, որ նա ունենա դրա բոլոր հնարավորությունները։
Նա խոստացել է Կոնգրեսի հետ քննարկել Իսրայելին օգնություն հատկացնելու հարցը։
Միաժամանակ ակնկալվում է, որ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ին, կարող է հայտարարվել Ուկրաինային 200 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Որոշ օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
Պետական բյուջեից գումարների յուրացման և ծառայողական ավտոմեքենաների սեփականաշնորհման մասին համացանցում որոշ օգտատերերի կո...
Կրեմլում տեղյակ են` ինչու Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին. ՌԴ նախագահի օգնական
Կրեմլը տեղյակ է Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Այս մասի...
«Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի հարցերը». Պուտինի օգնական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու...
ՌԴ–ն ու Իրանը նույնպես կողմ են «3+3» ձևաչափով բանակցություններին
ՌԴ–ի ու Իրանի արտաքին գործերի նախարարները կողմ են Հարավային Կովկասի համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շր...