Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան Իսրայելի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել Իսրայելում սրման վերաբերյալ, որում դատապարտել են ՀԱՄԱՍ շարժման գործողությունները։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած հաղորդագրությունից։
«Այսօր մենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեր անսասան և միասնական աջակցությունն ենք հայտնում Իսրայելին և մեր աներկբա դատապարտումը ՀԱՄԱՍ-ի և նրա սարսափելի ահաբեկչական գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը չի մասնակցելու Բիշքեքում կայանալիք ԱՊՀ նիստին
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովի և Հայաստանի...
Երբ է Մոսկվան դիտարկում ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ․ Պեսկովը՝ ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին
Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նա...
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումներն Իսրայելի վրա
Իրանն աջակցում է «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիային, որը սկսել են Իսրայելում պաղեստինյան արմատականները: Այս մասին հայտարարել...