Ռազմական

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իսրայելը 200 հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Իսրայելը 200 հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է այս գիշեր Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին։ Նշվում է, ո�…

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է այս գիշեր Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին։

 

Նշվում է, որ հարվածներ են հասցվել Ռիմալի և Խան Յունիսի օբյեկտներին։


Զինվորականները պնդում են, որ այդ երկու շրջաններն օգտագործվում են որպես «ահաբեկչական հանգույցներ», զգալի թվով ահաբեկչություններ հենց այնտեղից էին սկսվում։

 

Մասնավորապես, ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մզկիթում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին, մեկ այլ մզկիթում գտնվող ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնին, ՀԱՄԱՍ-ի մի քանի «օպերատիվ բնակարանների», կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից օգտագործվող ենթակառուցվածքին, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքին», ասված է հայտարարության մեջ։

 

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։

 

[7c619f270abe69ec6de9bda1b4674b23.jpg]

[31e4d22e0e9a9d86ac00e4cf1658b1cc.jpg]

[8bd674a8e0935a432a4ca52879046f61.jpg]

[49eb7eb78d87045989069044d866868c.jpg]

[1c4cd723a7ece3a12ccd4b69c14eace1.jpg]

[f7b44d216cff091e5223f78cc85ae45b.jpg]

[67cc1f2b7688608669aa6cac1c9cd7f8.jpg]

[da300819a00e715769fa30776c609be3.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250