Գազայի հատվածում Իսրայելի բանակը լայնածավալ գործողություն է սկսում
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ գործողություն է սկսում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը Telegram-ի իր պաշտոնական ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Իսրայելի պաշտպանական ուժերը լայնածավալ գործողություններ են սկսում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության թիրախների դեմ: Կհաջորդեն լրացուցիչ մանրամասներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ «որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարձակվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի շարք օբյեկտների վրա, ներառյալ զենքի պահեստը և ռազմական համալիրը»:
«Բացի այդ, հարձակման է ենթարկվել Ջեբալիայում գտնվող հրամանատարա-վերահսկիչ կետը, որն օգտագործվում էր Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար»,- հավելել են զինվորականները։
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ը բոլոր կողմերին հայտնել է, որ պատանդների շուրջ բանակցություններ չի վարի մինչև ռազմական գործողությունների ավարտը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...