ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Դավթյանը կորցրեց աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը չի կարողացել մեդալ նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժությունում։ Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավարտին մոտեցող ԱԱ-ում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը գրավել է 6-րդ տեղը։
Հենացատկի վարժության 2022թ․ աշխարհի չեմպիոնը եզրափակչում հաջող չկատարեց առաջին փորձը: 31-ամյա մարմնամարզիկի երկրորդ փորձը լավագույնն էր բոլոր մասնակիցների մեջ՝ 15,11 միավոր, բայց երկու ելույթների միջին ցուցանիշով Հայաստանի ներկայացուցիչը գրանցեց 14,549 միավոր և զբաղեցրեց 6-րդ տեղը:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց բրիտանացի Ջեք Ջերմանը:
Հիշեցնենք, որ ԱԱ-ում Արթուր Դավթյանը նվաճել էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս չէին կարողացել մեդալակիր դառնալ աշխարհի առաջնությունում։
Նմանատիպ հոդվածներ
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Լատվիայի հետ Եվրոպայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըմբշամարտիկ Կարեն Խաչատրյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը Կարեն Խաչատրյանը հաղթել է ադ...
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյ...
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ ԱԱ-ի եզրափակիչում է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի վարկանիշային առաջնության եզրափակիչ: «Արմ...