Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Այս օրերին բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Արթուր Դավթյանը մրցել է բազմամարտում և հենց այս կերպ նվաճել է Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Արթուր Դավթյանը մինչ այս մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016, Տոկիո-20202 խաղերին: Սա հայ մարմնամարզիկի 4-րդ Օլիմպիական խաղերն են: Նա նախորդ խաղերում` հենացատկի վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:
Հայաստանը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մինչ այս ուներ 6 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ ԱԱ-ի եզրափակիչում է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի վարկանիշային առաջնության եզրափակիչ: «Արմենպրե...
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Լատվիայի հետ Եվրոպայ...
«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի խաղին». Պետրակով
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակո...
Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում, եթե նա նորից վերադառնա Իրան
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է պատիժ՝ մտրակի 99 հարվածի տես...