Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ ԱԱ-ի եզրափակիչում է
Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի վարկանիշային առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ եզրափակիչ հենացատկի վարժությունում և բազմամարտում, սակայն մարզիչների որոշմամբ` Դավթյանը կմասնակցի միայն հենացատկի եզրափակչին: Հենացատկի եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 8-ին:
Օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նրանք որակավորման փուլում հավաքել էին նույնքան 14.433 միավոր: Օղակների եզրափակիչը նախատեսված է հոկտեմբերի 7-ին:
Եվ նժույգ-թափերի վարժությունում որակավորման փուլի արգելքը հաղթահարեց միայն Հարություն Մերդինյանը: Իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը 9-րդն է և պահեստայինների թվում է: Այս վարժության եզրափակիչը կլինի հոկտեմբերի 7-ին:
Նմանատիպ հոդվածներ
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյ...
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Լատվիայի հետ Եվրոպայ...
«Բոլորն աշխատում են, որ հավաքականը պատրաստ լինի խաղին». Պետրակով
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Խորվաթիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ-2024-ի որակավորման փուլի շրջանակո...
Ռոնալդուին մտրակի 99 հարված է սպառնում, եթե նա նորից վերադառնա Իրան
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է պատիժ՝ մտրակի 99 հարվածի տես...