Իսրայելի ՊՆ-ն հրամայել է ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրամայել է «ամբողջովին պաշարել» Գազայի հատվածը, մինչ Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։ Այս մասին գրում է The Times of Israel-ը:
«Ես հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը։ Չի լինի էլեկտրաէներգիա, սնունդ, վառելիք, ամեն ինչ փակ է», - ասել է Գալանտը:
«Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ և գործում ենք համապատասխանաբար»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա:
Հավելենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...