Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել
Մեր թիմերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամություն ունեցողների։ Այս մասին ասվում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի X-ի էջում։
«Անցած օրերին մեր այցելությունների ընթացքում բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ», - գրված է էջում։
Կոմիտեն նշում է, որ այցելություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ բժիշկները, կատարում անձանց առողջական վիճակի գնահատում, բարելավում նրանց բժշկական կարիքները։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...
Որքա՞ն է Իսրայել-Պաղեստին հակամարտության զոհերի թիվը
Պաղեստինա-իսրայելական հակամարտության թեժացման 4-րդ օրվա արդյունքներով զոհվել է 900 իսրայելցի, կա 2,400 վիրավոր, 100...
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հնարավոր առկայության մասին
Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությու...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկա: Այս մասին...