Էրդողանը հայտնել է իր պայմանը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու դիմաց
Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման պայմանով։ Այդ մասին Անկարայում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պատրաստ ենք Հայաստանի ղեկավարության հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները, եթե այն սկսի կատարել իր խոստումները։ Մասնավորապես, խոսքը «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին է»,– հայտարարել է նա։
Էրդողանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ այսպես կոչված միջանցքի բացումն առաջին բանն է, որ նա կցանկանար շեշտել։ Թե ուրիշ ինչ քայլեր է Անկարան ակնկալում, նա չի նշել։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Հստակ քայլեր են պետք. Ռուբինյանը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած՝ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ հրատապ...
Առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ. ԵԽԽՎ բանաձևը՝ Արցախում Ադրբեջանի գործողությունների մասին
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվու...
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...