Եգիպտոսի հետախուզությունը Իսրայելին նախազգուշացրել է ՀԱՄԱՍ-ի գործողության վերաբերյալ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անսպասելի հարձակումը կանխատեսելու և դրան նախապատրաստվելու Իսրայելի հետախուզության ձախողման հետ կապված հարցերն էլ ավելի արդիական են դարձել այն բանից հետո, երբ Եգիպտոսի հետախուզության պաշտոնյան ասել է, որ Իսրայելն անտեսել է ՀԱՄԱՍ-ի կողմից «ինչ-որ մեծ բան նախապատրաստելու» վերաբերյալ բազմակի նախազգուշացումները: Այս մասին գրում է The times of Israel-ը։
Պաշտոնյան ասել է, որ Եգիպտոսը, որը հաճախ միջնորդ է ծառայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, բազմիցս խոսել է իսրայելցիների հետ «ինչ-որ մեծ բանի նախապատրաստման» մասին:
Եգիպտոսցու խոսքով՝ իսրայելցի պաշտոնյաները կենտրոնացած էին Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ և թերագնահատել են Գազայի հատվածից եկող սպառնալիքը:
«Մենք նրանց զգուշացրել ենք, որ իրավիճակի պայթյուն է սպասվում, և շատ շուտով մեծ պայթյուն կլինի։ Բայց նրանք թերագնահատեցին նման նախազգուշացումները», - Associated Press-ին ասել է պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, քանի որ իրավասու չէր քննարկել լրատվամիջոցների հետ զգայուն հետախուզական քննարկումների բովանդակությունը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...