Իսրայելական բանակը` Պաղեստինի հետ ռազմական գործողությունների ժամանակ ունեցած զոհերի մասին
Իսրայելական բանակը հրապարակել է Պաղեստինի հետ ռազմական գործողությունների ժամանակ զոհված 26 զինծառայողների անունները, հայտնում է Times of Israel-ը։ Նրանց թվում են «Նահալ» բրիգադի հրամանատար, գնդապետ Յոնաթան Շտայնբերգը, կապի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սաքար Մահլուփը, «Մագլան» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, մայոր Չեն Բուչրիսը։
Նշվում է, որ իսրայելական բանակը 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի՝ «Ահեղ դատաստանի» կամ Յոմ Կիպուրի պատերազմից հետո առաջին անգամ է գնդապետ կորցնում։
ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ժամանակ իսրայելական բանակը կորցրել է նաև կապիտաններ, մեկ կրտսեր լեյտենանտ, սերժանտներ, կապրալներ և շարքայիններ։ Զոհվածներից երեքը կին զինծառայողներ են։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարք...
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...