ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին ավերիչ երկրաշարժի համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է երկրի արևմտյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով: ՀՀ ԱԳՆ–ն այս հաղորդագրությունը հրապարակել է X–ի միկրոբլոգում։
«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմուտքում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 9 հազարը վիրավորվել են։
Հիշեցնենք, որ երեկ 4,7-ից մինչև 6,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Աֆղանստանի Հերաթի տարածքի մերձակայքում, որտեղ ապրում է մոտ 272 հազար մարդ։ Զոհվել է 2400 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին «Արմե...