ՀԱՄԱՍ-ը սկսել է չար պատերազմ. մենք վրեժխնդիր կլինենք այս սև օրվա համար. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լրատվամիջոցների առջեւ ելույթի ժամանակ խոստացել է, որ երկիրը վրեժխնդիր կլինի պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումից «այս մութ օրվա համար», գրում է Haaretz-ը։
«ՀԱՄԱՍ-ը սկսել է դաժան ու չար պատերազմ։ Մենք հաղթելու ենք այս պատերազմում, բայց գինը մեծ է լինելու»,- ասել է նա։
Նեթանյահուի խոսքով՝ ինքը կհետեւի, որ այն, ինչ տեղի ունեցավ Իսրայելում, այլեւս չկրկնվի։
«Ողջ կառավարությունը սատարում է այս որոշմանը։ Իսրայելի պաշտպանության բանակն անմիջապես կօգտագործի իր ողջ ուժը ՀԱՄԱՍ-ի հնարավորությունները շարքից հանելու համար: Մենք նրանց մահացու հարված կհասցնենք, մենք վրեժխնդիր կլինենք նրանցից այն սև օրվա համար, որը նրանք բերեցին Իսրայել պետության և նրա քաղաքացիների վրա։ Այս պատերազմը ժամանակ կպահանջի, դժվար կլինի, մեզ դժվար օրեր են սպասվում»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Պատրաստ ենք աշխատանքը շարունակել 3+3 ֆորմատում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրայինի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին` տեղափոխվել Թբի...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ առաջ...