Բայդենն ու Նաթանյահուն մեկ օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել, հայտնում է Times of Israel-ը։
Ըստ Նաթանյահուի գրասենյակի՝ Բայդենն ընդգծել է Իսրայելին իրանփոփոխ աջակցությունը։
Բայդենը երեկվանից արդեն երկու հայտարարություն է արել Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ նա իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ժողովրդին։
«Ես նաև կապի մեջ եմ եղել Հորդանանի թագավորի հետ՝ խոսելով Կոնգրեսի անդամների հետ, հանձնարարել եմ ազգային անվտանգության իմ թիմին աշխատել իրենց իսրայելցի գործընկերների հետ՝ համոզվելու համար, որ Իսրայելն ունի այն, ինչի կարիքն ունի։
Ես նաև հանձնարարել եմ իմ թիմին մշտական կապի մեջ մնալ տարածաշրջանի ղեկավարների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի, Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև մեր եվրոպացի գործընկերների և Պաղեստինի ինքնավարության հետ»,- ավելի վաղ հայտարարել է Բայդենը։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վ...
Քաղաքապետ ընտրվեց․ «ՔՊ» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին․ քաղաք...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին  ...