Սիրիան աջակցել է Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումներին
Սիրիայի ԱԳՆ-ն աջակցել է Պաղեստինի իսլամական ՀԱՄԱՍ շարժման գրոհայիններին ընդդեմ Իսրայելի գործողության համար, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։
«Սիրիան վերահաստատում է իր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և նրա ուժերին, որոնք պայքարում են սիոնիստական ահաբեկչության դեմ և ընդգծում է, որ Պաղեստինը մոտ է ցանկալի հաղթանակին»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Այսօր՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան, ՀԱՄԱՍ-ը սկսել է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդվել է, որ արձակվել է 5000 հրթիռ: ՀԱՄԱՍ-ի զինյալները մտել են Իսրայելի բնակեցված տարածքներ, որտեղ պատանդներ են վերցրել։ Խումբն իր նպատակն է անվանում պաղեստինյան պետության ստեղծումը։ ՀԱՄԱՍ-ի գործողություններին աջակցել է Իրանը։
Ի պատասխան հարձակման՝ Իսրայելը պաղեստինյան Գազայի հատվածում սկսեց հակաահաբեկչական «Երկաթե սրեր» գործողությունը։ Երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը տեղի ունեցողը պատերազմ է անվանել և խոստացել, որ Իսրայելը կհաղթի դրանում։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն աջակցություն են հայտնել Իսրայելին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում երկար ու հզոր գործողության անհրաժեշտության մասին։
Իսրայելի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ ավելի քան 100 իսրայելցի է զոհվել երկրում, 900-ը՝ վիրավորվել։ Գազայի հատվածում 198 մարդ է զոհվել, 1610-ը՝ վիրավորվել, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ առաջ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...