Պաղեստինի ժողովուրդը ահաբեկչությունից և օկուպացիոն զորքերից իրեն պաշտպանելու իրավունք ունի. Մահմուդ Աբաս
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը իր մեկնաբանություններում, որոնք հայտնվել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին, հայտարարել է, որ «պաղեստինցի ժողովուրդը վերաբնակների ահաբեկչությունից եւ օկուպացիոն զորքերից իրեն պաշտպանելու իրավունք ունի», տեղեկացրել է Reuters-ը։
Այսօր Աբասը նախագահում էր ղեկավարության արտահերթ խորհրդակցությունում, որին մասնակցել են մի շարք քաղաքացիական անձինք եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցներ։
«Նախագահը ցուցում է տվել ապահովել պաղեստինցի ժողովրդի պաշտպանությունը՝ ընդգծելով իրեն ահաբեկչությունից եւ օկուպացիոն զորքերից պաշտպանելու պաղեստինցի ժողովրդի իրավունքը։
Նա նաեւ ցուցում է տվել անսասան մնալ այն հանցագործությունների դեմ, որոնք կատարվում են իսրայելական օկուպացիայի եւ վերաբնակների ավազակախմբերի կողմից»,- նշել է պաղեստինյան ԶԼՄ-ն։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտվանից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռակոծել է Իսրայելի տարածքը։ Իսրայելական կողմը տեղեկացնում է զոհերի եւ վիրավորների մասին։ Դաժան մարտեր են ընթանում ՀԱՄԱՍ-ի անդամների հետ Իսրայելի հարավային եւ կենտրոնական մասերում։
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային հանրությունը արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը
Աշխարհի մի շարք երկներ և միջազգային կառույցներ արձագանքել են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ «Արմեն...
Պենտագոնը Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն ինչ․ Լլոյդ Օսթի
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Պենտագոնը Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն...
Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը
Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը։ Այս մասին հայտնում է Al-Jazee...
Մենք աջակցում ենք Պաղեստինին. Չեչնիայի ղեկավար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել համաշխարհային հանրությանը միաձայն արդար որոշում կայացնել Պաղեստինում տիրող ի...