Իսրայելական բանակը շատ դժվար մարտեր է մղել ՀԱՄԱՍ-ի դեմ 22 շրջաններում. բանակի ներկայացուցիչ
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները պատանդ են վերցրել իսրայելցի մի քանի խաղաղ բնակիչների և զինվորականների։ Գեներալի խոսքերը մեջբերում է CNN-ը։
«Կան ՀԱՄԱՍ–ի կողմից գերեվարված պատանդներ և ռազմագերիներ: Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների թվում կան զոհեր: Մենք դեռ հստակ թիվ չունենք՝ մենք պատերազմական վիճակում ենք»,- ասել է Դանիել Հագարին։
Նրա խոսքով՝ իսրայելական բանակը շատ դժվար մարտեր է մղել ՀԱՄԱՍ-ի դեմ 22 շրջաններում։ «Մեր նպատակն է ոչնչացնել բոլոր ահաբեկիչներին, ովքեր ներթափանցել են Իսրայել, մաքրել բոլոր օբյեկտները», - ասել է նա (մեջբերում է Haaretz-ը):
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպությունը, որը միացել է ՀԱՄԱՍ-ի «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողությանը, հայտարարել է, որ պատանդ է վերցրել տղամարդկանց, կանանց և երեխաների: «Բոլոր բանտարկյալները, որոնք գտնվում են դիմադրության կազմակերպությունների ձեռքում, կպահվեն այնքան ժամանակ, քանի դեռ մեր բոլոր բանտարկյալներն ազատ չեն արձակվել իսրայելական բանտերից», - ասել է «Իսլամական ջիհադի» խոսնակ Դաուդ Շիհաբը, որի խոսքերը մեջբերում է Haaretz-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ առաջ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...