ՌԴ-ն Երևանի խնդրանքի հիման վրա բենզին ու դիզվառելիք կմատակարարի
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ խոսելով Հայաստանին ու Ղարաբաղին հումանիտար աջակցություն ուղարկելու մասին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք շարունակում ենք հետևողական ջանքերը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը համակողմանի օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի եւ 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է։ Ինչպես հայտնի դարձավ գործընկերների խնդրանքից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը հեշտ չէ։ Երկիրը գրեթե սպառել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջևում աշուն-ձմեռ շրջանն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին և օգտակար կլինի։
Չնայած Ռուսաստանիկառավարության՝ սեպտեմբերի 21-ին մեր երկրից առևտրային բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը, ռուսական կողմը 2013թ․ դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում արձագանքել է իր դաշնակիցներին:
Ռուս-հայկական Մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով ցուցաբերվող օգնությունից բացի, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ի ճեպազրույցը, ՌԴ ԱԻՆ-ը հաշվի է առել հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ իր գործընկերների խնդրանքը: «Росрезерв»-ի հետ միասին արդեն ձևավորվել է ապրանքների առաջնային ցուցակ, որոնք հնարավոր կլինի ուղարկել հանրապետություն առաջիկա օրերին։
Հաջորդ շաբաթ ռուս դիվանագետները դեսպան Ս.Պ. Կոպիրկինի գլխավորությամբ կայցելեն Սյունիքի մարզ՝ աշխատելու մարզային իշխանությունների հետ, որպեսզի պարզեն անհապաղ կարիքները: Այս աշխատանքները կշարունակվեն այլ շրջաններում, որտեղ տեղահանված մարդիկ են գտնվում»:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում». վարչապետ
«Հայաստանն, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում։ Բոլոր կանխատեսումների հա...
Հայաստան արտահանող կոնյակի նոր խմբաքանակներն այլևս փորձաքննության չեն ենթարկվում. «Հրապարակ»
Օրեր առաջ հայկական արտադրության կոնյակները՝ ընդ որում տարբեր եւ ամենահեղինակավոր գործարանների արտադրած, որոնք արտա...
ՀԱԷԿ–ում շարունակում են աշխատանքները միջազգային չափորոշիչներն ապահովելու համար. Սանոսյան
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործունեության ողջ ընթացքում պարբերաբար աշխատանքներ են տարվում` ատոմակայանի անվտանգ և ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ին ՀՀ տրամադրած միջպետական վարկը կազմում է 1 տրիլիոն 150 մլրդ դրամ. Թունյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարությունների ժամին տեղեկացրել է, որ ԼՂ կառավարությանը Հայաստանն այս...