Հայաստան արտահանող կոնյակի նոր խմբաքանակներն այլևս փորձաքննության չեն ենթարկվում. «Հրապարակ»
Օրեր առաջ հայկական արտադրության կոնյակները՝ ընդ որում տարբեր եւ ամենահեղինակավոր գործարանների արտադրած, որոնք արտահանվում են Ռուսաստան, ռուսական կողմը կանգնեցրել է Լարսում եւ փորձանմուշներ է վերցրել, որ պարզի՝ կեղծ են, թե օրիգինալ։ Արտահանողներին ասվել էր, որ փորձաքննությունները կտեւեն 3 շաբաթից մինչեւ 3 ամիս։ Եւ դրա հետևանքով շուրջ 60 բեռնատար երկու շաբաթից ավելի կանգնած էին Լարսի անցակետում։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Օրաթերթը տեղեկություն է ստացել, որ անսպասելիորեն թույլատրել են կոնյակով բեռնված մեքենաների մուտքը Ռուսաստան։ Այսօր թերթի հետ զրույցում Լարսի անցակետում ՀՀ ներկայացուցիչ Վահան Հակոբյանն ասել է, որ խնդիրն, ըստ էության, լուծվել է, նոր ժամանող բեռնատարներն այլևս մասսայական փորձաքննության չեն ենթարկվում․
«Որի փորձաքննության արդյունքները որ եկել են՝ բաց են թողել, իսկ այդ բեռնատարները, որոնք նոր են եկել, փորձաքննության չեն ենթարկվել, դրանց ևս բաց են թողել։ Բայց այն բեռնատարները, որոնք փորձաքննության պատասխանի են սպասում, մինչև փորձաքննության պատասխանը չստանան, մաքսային հսկողությունը չեն կարող կասեցնել, դրա համար սպասում են փորձաքննության պատասխաններին, որ բաց թողնեն։ Խոստացել են հնարավորինս շուտ այդ պատասխաններն ուղարկել, հիմա սպասում ենք պատասխանների գալուն»,- պատասխանել է Հակոբյանը՝ նշելով, որ այդ պահին կոնյակով բեռնված 47 բեռնատար է հանգնած Լարս անցակետում, որոնք սպասում են փորձաքննության պատասխանին։
Հակոբյանի խոսքով՝ Հայաստանից Ռուսաստան ուղևորվող նոր բեռնատարներն այլևս մասսայական փորձաքննության չեն ենթարկվում․ «Նոր եկողներին արդեն ընտրանքային, ըստ անհրաժեշտության են հսկողություն իրականացնում, բայց համատարած բոլորին փորձաքննության չեն ուղարկում»։
Հակոբյանը նաև նշել է, որ փորձաքննությունները միայն կոնյակներին են վերաբերում, իսկ մյուս ապրանքները բնականոն կերպով ձևակերպվում են և մտնում են Ռուսաստան․
«2-ից 3 օր է տևում, Հայաստանից որ դուրս են գալիս արդեն ձևակերպված Ռուսաստան են մտնում՝ մաքսային հսկողությունը ավարտված»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում». վարչապետ
«Հայաստանն, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում։ Բոլոր կանխատեսումների հա...
ՌԴ-ն Երևանի խնդրանքի հիման վրա բենզին ու դիզվառելիք կմատակարարի
ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ խոսելով Հայաստանին ու Ղարաբաղին հումանիտար աջակցություն ուղարկելու մասին։Հայտարարութ...
ՀԱԷԿ–ում շարունակում են աշխատանքները միջազգային չափորոշիչներն ապահովելու համար. Սանոսյան
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործունեության ողջ ընթացքում պարբերաբար աշխատանքներ են տարվում` ատոմակայանի անվտանգ և ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ-ին ՀՀ տրամադրած միջպետական վարկը կազմում է 1 տրիլիոն 150 մլրդ դրամ. Թունյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարությունների ժամին տեղեկացրել է, որ ԼՂ կառավարությանը Հայաստանն այս...