Գրանադայի գագաթնաժողովը ֆիասկո էր. Politico
Գագաթնաժողովը, որին մասնակցում էին մոտ 50 եվրոպացի առաջնորդներ, տասնյակ օգնականներ և լրագրողների լեգեոններ, ֆիասկո էր: Հավաքվածները չկարողացան որևէ զգալի առաջընթաց գրանցել Եվրոպայի դռան շեմին հակամարտությունների կարգավորման հարցում, կամ որևէ այլ տարածաշրջանային խնդրի, գրում է եվրոպական Politico պորտալը։
Էմանուել Մակրոնի «Եվրոպական քաղաքական համայնք» նախագծի երրորդ հանդիպումը խորհրդականների կողմից ներկայացվեց որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու, Բալկաններում լարվածությունը նվազեցնելու և մայրցամաքի անվտանգության մասին ռազմավարական զրույց վարելու հնարավորություն։
Մինչ առաջնորդները հավաքվում էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շուրջ, ով Գրանադայում էր՝ թմբկահարելու եվրոպական աջակցությունը Ուկրաինային՝ ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, նրանք չկարողացան առաջընթաց գրանցել այլ հակամարտություններում՝ առանցքային խաղացողների բացակայության պատճառով:
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը լուծելու համար քայլեր ձեռնարկելու մասնակիցների հույսերը փլուզվեցին, երբ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշեցին բաց թողնել հանդիպումը: Ղեկավարները հույս ունեին անցկացնել Ալիևի և Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը այն բանից հետո, երբ Ադրբեջանը կայծակնային հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա, որը հանգեցրեց 100,000 փախստականների արտագաղթի։
Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային բանակցություններում կողմնակալության մեջ և, ի վերջո, համաձայնել է բանակցություններին, բայց միայն ԵՄ հովանու ներքո Բրյուսելում, սոցցանցում ասել է նախագահ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Կոսովոյի և Սերբիայի միջև լարվածությունը թուլացնելու փորձերը նույնքան անօգուտ են: Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին հրաժարվել է բանակցել իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ, եթե Բելգրադի դեմ պատժամիջոցներ չկիրառվեն։
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ապարդյունության զգացումը գագաթնակետին հասավ, երբ ընդունող երկիրը՝ Իսպանիան, վերջին պահին չեղյալ հայտարարեց ծրագրված մամուլի ասուլիսը, որը գագաթնաժողովի ակնկալվող իրադարձությունն էր մոտ 700 լրագրողների համար: Այն պետք է ներառեր հայտարարություններ և պաշտոնապես նշեր Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարության փոխանցումը Իսպանիայից Միացյալ Թագավորությանը:
Գագաթնաժողովի նկատմամբ առաջնորդների ոգևորության բացակայությունն ակնհայտ էր օրվա սկզբից, շատ հրավիրվածներ չանհանգստացան կանգ առնել և մի քանի մտքեր փոխանակել լրագրողների սպասող զանգվածի հետ: Իտալացի Ջորջիա Մելոնին անցավ լրագրողների կողքով՝ խոսելով բջջային հեռախոսով։
Ո՛չ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ո՛չ էլ Մեծ Բրիտանիայի նախագահ Ռիշի Սունակը մամուլի հետ չեն խոսել։ Էմանուել Մակրոնը, ում գաղափարն էր ստեղծել Եվրոպական քաղաքական համայնք, հանդիպման ճանապարհին եւս ասելիք չուներ։
Օրվա վերջին ասուլիսներից մեկի ժամանակ Ֆրանսիայի նախագահը համարձակորեն խոսեց օրվա իրադարձությունների մասին։ Ի հավելումն Եվրոպական քաղաքական համայնքի 47 անդամների միջև կիբերհանցագործության դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանը, նա որպես հանդիպման օգտակարության վկայություն ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ բանակցությունները, որոնք անցկացվեցին ոխերիմ հակառակորդ Ադրբեջանի բացակայության պայմաններում:
Իսպանիայի վարչակազմը հրաժարվել է բացատրել, թե ինչու է չեղարկվել գլխավոր մամուլի ասուլիսը։ Ըստ ԵՄ դիվանագետներից մեկի՝ «հիմնական խնդիրներ» չկային և մամուլի հայտարարությունների կարիք գրեթե չկար։ «Սա մինի-ՄԱԿ է, սա շուկա է, որտեղ առաջնորդները կարող են գործել և գործարքներ կնքել», - ասել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են. Արթուր Հարությունյան
ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ...
Եթե խաղաղապահները ԼՂ–ից դուրս գան, ուրեմն պետք է հետ գնան Ռուսաստան. Փաշինյան
Եթե ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից դուրս գան, ուրեմն նրանք պետք է հետ գնան Ռուսաստան։ Հանրային հեռուստաընկերության...
90 ավտոբուսներով գիշերը Ստեփանակերտից ժամանել է մոտ 3 հազար անձ. Վարդան Սարգսյան
Քաղաքացիների հաշվառումը, գրանցումը և անհրաժեշտ կարիքների գնահատումը կատարվում է նույն՝ 24-ժամյա ռեժիմով, և բոլոր պատկան...
Իրանը Հայաստանի պատճառով ՆԱՏՕ–ի 3–րդ բանակի հետ բախման չի գնա. վարչապետի նախկին խորհրդական
Իրանը Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ բախման չի գնա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկ...