Ադրբեջանի ԱԳՆ–ն պատասխանել է Ֆրանսիայի հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Ֆրանսիայի հայտարարություններին։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի մեղադրանքները, թե Ադրբեջանը 150 կմ² տարածք է օկուպացրել, անհիմն է։
«Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և այն պնդումը, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են սահմանի չսահմանազատված հատվածում, պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանությանը», -ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է կալանավայր և տեսակցել Ռուբեն Վարդանյանին: Նրան հնարավորություն է տր...