«Զանգեզուրի միջանցքը» հիմք կստեղծի արտատարածաշրջանային ռազմական ուժերի միջամտության համար. Իրանի ԱԱԽ քարտուղար
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հիմքեր կստեղծի արտատարածաշրջանային ռազմական ուժերի միջամտության համար և նոր ճգնաժամեր կառաջացնի այս ռազմավարական տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով ներկայացուցիչ Խալաֆ Խալոֆովի հետ հանդիպմանը, գրում է Mehr-ը։
Նրա խոսքով, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ առաջացնող գործողությունները, ինչպիսիք են «Զանգեզուրի միջանցքի» հարցով այլ խաղացողների առաջարկները, չեն օգնի այս տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև հիմք կստեղծեն արտատարածաշրջանային ռազմական ուժերի միջամտության համար։ Եվ, իհարկե, այս գործողությունները նոր ճգնաժամեր կառաջացնեն այս տարածաշրջանում, ռազմավարական տարածաշրջանում։ Ահմադիանը նաեւ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է ցանկացած ծրագրի, որը կհանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել
Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ տեղե...