Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կադրեր է հրապարակել Գրանադայից

Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ…

Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Հիշեցնենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գրանադա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հայկական պատվիրակության կազմում է նաև Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

 

Որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ է նշվում այն հանգամանքը, որ Գերմանիան և Ֆրանսիան մերժել են Ադրբեջանի առաջարկը, որպեսզի հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ՊԱԾ-ն կադրեր է հրապարակել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի բերման ենթարկելուց

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը ցուցադրել է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Դավիթ Իշխանյանի բերման ե...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ ուզում խոսել ԼՂ գործընկերների մասին․ դուք եք նրանց հարվածի տակ դրել». Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարություն արտահայտությունը ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250