Ռուսական խաղաղապահ առաքելությունը մինչև նոյեմբերի 1-ը դուրս կգա՞ Արցախից
Համացանցում եւ որոշ թելեգրամյան ալիքներում տեղեկություն է տարածվում, թե մինչեւ 2023 թ-ի նոյեմբերի 1-ը ռուսական խաղաղապահ առաքելությունն ամբողջությամբ դուրս կգա Արցախից։ Auroranews-ը տեղեկությունը ճշտելու համար փորձեց կապ հաստատել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։
Մեր զանգերը մնացին անպատասխան։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ ասացին հարցը պետք է ուղղեք ՌԴ կողմին՝ ըստ կարգի և իրենց տրամադրած կոնտակտային միջոցներով: ՀՀ կառավարություն եւս մեր զանգերն անպատասխան են։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։ Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։
Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Երեկ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները և այլ հարցեր կորոշվեն ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ:
[37d6db36cdb14d56dcec48057969f3c2.png]
Նմանատիպ հոդվածներ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot
Համացանցում քիչ առաջ տեսանյութ է տարածվել, որտեղ ներկայացվում է, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն իբր Հակարիի կամրջի մ...
ՄԻԵԴ-ն ի օգուտ ՀՀ-ի 1 վճիռ և 3 որոշում է հրապարակել
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ...
Զախարովան անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Այս նախագծի իրականացմա...
Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանի...