Ափսոս, որ այստեղ չեն Ադրբեջանը և նրան աջակցող գլխավոր երկիրը՝ Թուրքիան. Բորելը՝ Գրանադայում
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կկարողանան հանդիպել Բրյուսելում և քննարկել տարածաշրջանում հակամարտության զարգացման կանխարգելումը: Այս մասին նա հայտարարել է Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում:
«Ափսոս, որ այստեղ չէ Ադրբեջանը, ափսոս, որ Թուրքիան՝ Ադրբեջանին աջակցող գլխավոր երկիրը, նույնպես չկա: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- նշել է Բորելը:
«Ես հույս ունեմ, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող են հանդիպումներ տեղի ունենալ, հատկապես հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու համար»,- եզրափակել է եվրոպացի պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ առաջ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...