Ալիևի ներկայացուցիչը «միջանցք» է պահանջում Հայաստանից
Հայաստանը պետք է ապահովի անվտանգ տրանսպորտային կապեր «Զանգեզուրի միջանցքով», հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Միաժամանակ Ամիրբեկովը հայտարարել է, թե «հայերը սխալ են մեկնաբանել այն ըմբռնումը, թե ինչ է նշանակում այս միջանցքը Բաքվի համար»։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
«Այլ հարց է, թե ինչպես են ապահովելու դրա անվտանգությունը։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուս սահմանապահները պետք է ապահովեն տեղաշարժի անվտանգությունը։ Բայց հիմա, կարծես թե, Հայաստանը վերանայում է այդ պարտավորությունը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...
Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին  ...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...