ՌԴ-ից արձագանքել են ՀՀ-ում ռուսական ալիքները փակելու հարցին
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարությանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել էր, որ Հայաստանում քննարկվում է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ հարցը։
«Ես զարմացած եմ հայ խորհրդարանականներից մեկի տարօրինակ հայտարարությամբ. խոսվում էր Հայաստանում ռուսական հեռուստաալիքների «հնարավոր փակման» մասին։ Տոնայնությունը սկանդալային է։ Չգիտեմ՝ սա հակառուսական ալիքի վրա քաղաքական միավորներ վաստակելու փո՞րձ է, թե ոչ, բայց համոզված եմ, որ Հայաստանում այս հայտարարությունները աջակցություն չեն գտնի և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը»,- ասել է Կարասինը։
Նա հիշեցրել է, որ վերջերս սեպտեմբերին կայացած ռուս-հայկական մեդիա ֆորումում քննարկվել են ռուսական և հայկական հեռուստաալիքների հեռարձակման հարցերը։
ՌԴ-ից նշել են՝ ուշադրությամբ կհետևեն զարգացումներին։
Նմանատիպ հոդվածներ
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մե...
Իրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Իսլամակա...
«3+3» ձևաչափով հանդիպումներ կլինեն․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան)...