ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը թույլ է տվել քվեարկություն անցկացնել իրեն հեռացնելու հարցով
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հայտնել է, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, կհայտարարի քվեարկություն իրեն պաշտոնանկ անելու հանրապետականների առաջարկով, գրում է The New York Times-ը։
Մաքքարթին նշել է, որ «վստահ է» իր կարողության մեջ՝ խափանելու իրեն խորհրդարանի ստորին պալատի խոսնակի պաշտոնից հեռացնելու փորձը։
Ինչպես նա ասել է լրագրողներին, եթե իր հրաժարականին կողմ քվեարկեն Դեմոկրատական կուսակցության անդամներն ու հանրապետականների հինգ անդամներ, նա կհեռացվի։
Հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցը նախօրեին Մաքքարթիի հրաժարականի միջնորդություն էր ներկայացրել։ Պատճառը, ըստ Գետցի, Ներկայացուցիչների պալատի նախագահի համագործակցությունն էր դեմոկրատների հետ՝ խուսափելու կառավարության աշխատանքի դադարեցումից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց 45 օրվա բյուջեի նախագիծը, որը ներառում էր միայն կառավարության ֆինանսավորման գումարները, բայց ոչ Ուկրաինային օգնությունը։ Եթե փաստաթուղթը չընդունվեր, դա կհանգեցներ ճգնաժամի, այն ժամանակ բացատրել էր պետության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Սարգիս Գալստյանին նշանակել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ. ով է նա և ինչ կապեր ունի
Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ։ Տեղեկություն...
Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին. ԶԼՄ
Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ այսօր գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քիչ առաջ...
Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները. Կոլոննա
Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը...
Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...