«Ես Արցախից դուրս կյանքս չէի պատկերացնում»․ Հունան Թադևոսյանը Երևանում է

Հրաժեշտի խոսքեր գրել չեմ սիրում։ Այս մասին գրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը և տեղեկացրել, որ արդեն Երևանում է։ 

 

«Հիմա էլ երկար չեմ պատմի սեպտեմբերի 19-ից սկսած` տեսածիս ու ապրումներիս մասին։ Ես տեսել եմ դժողքը, տեսել աշխարհի վերջը։ Այլ բառեր մտքիս չեն գալիս։

 

Ես Արցախից դուրս կյանքս չէի պատկերացնում։ Ճամպրուկս հավաքելու պահին միայն հասկացա, որ ստիպված պիտի լքեմ տունս, ինձ հարազատ թաղամասն ու քաղաքը, որտեղ ապրել եմ կյանքիս լավագույն տարիները։

 

Մենք իրար հրաժեշտ տվեցինք Եղբայրական հուշահամալիրում։ Ճանապարհները բաժանվեցին, փոխարենը մնաց հին ու բարի ժամանակների հիշողությունը։ Ես անվտանգ հասել եմ Երևան։

 

Շնորհակալ եմ Հայաստան

 

Գորիսի կամավորներին, իմ սրտացավ ընկերներին, մեր բարեխիղճ հայրենակիցներին` գրկաբաց ընդունելու համար»,-գրել է նա։

 

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 2-ի ժամը 16:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 520 անձ։

Քաղաքականություն