ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիում օդանավակայանի մոտ անօդաչու թռչող սարք է կործանվել
ՌԴ-ի Սոչիի քաղաքի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկին ասել է, որ իրավիճակը քաղաքում այժմ հանգիստ է, տեղի օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել է թռիչքները, և այժմ օդանավակյանն աշխատում է սովորական ռեժիմով։ Այս մասին հայտնում է Կոպայգորոդսկու Telegram ալիքը։
«Այսօր՝ առավոտյան ժամը ութին, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Կրասնոդարի երկրամասի տարածքում»,- ասվում է առողջարանային քաղաքի ղեկավարի հրապարակման մեջ։
Նրա խոսքով՝ անվտանգությունն ապահովելու համար Սոչիի միջազգային օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակում է մտցվել։
Արդյունքում, դեպի հանգստավայր մեկնող թռիչքներն արագորեն շեղվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ, հավելել է Կոպայգորոդսկին։
«Առավոտյան ժամը 8.20-ից օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով՝ ինքնաթիռներ ընդունելու և բաց թողնելու համար։ Սոչիում ամեն ինչ նորմալ է»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոցցանցերում հայտնվել են նոր տեսանյութեր Արցախից
Ադրբեջանի ՊՆ հայտարարել է` Արցախում ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչ իրենք անվանում են իբրև «հակաահաբեկչակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասկերանի ուղղությամբ թշնամու գնդակոծության պահը
Ասկերանի ուղղությամբ թշնամու գնդակոծության պահը՝ ձայները ֆիքսվել է տեսախցիկով «Հրապարակի» տեղեկություններով դրանք հնչել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անդադար կրակոցներ են, հրետանի է կրակում, պատուհանից ծուխ եմ տեսնում». լրագրող Մարութ Վանյան
«Անդադար կրակոցներ են, հրետանի է կրակում, պատուհանից ծուխ եմ տեսնում, առաջին պայթյունները շատ մոտիկ էր, երեխաները լացում...